Մոսկվայում շարունակվում են ոստիկանական գործողությունները ընդդեմ երկրում գտնվող անօրինական իմիգրանտների: Այսօր հերթական ոստիկանական շրջայցի ընթացքում Խորոշեվսկիյ մայրուղում գտնվող մի շինությունում ձերբակալվել է 1675 անօրինական իմիգրանտ` հիմականում Կենտրոնական Ասիայի երկրներից և Թուրքիայից: Ոչ լեգալ կարգավիճակ ունեցող ներգաղթյալներին տեղափոխել տարբեր ոստիկանական բաժանմունքներ, իսկ շինարարական կազմակերպության ղեկավարության դեմ քրեական գործ է հարուցվել` անօրինական միգրացիա կազմակերպելու և ուղղորդելու մեջ: Իմիգրանտներից մի մասը արդեն ենթարկվել է տուգանքների` գումարային տեսքով, մի զգալի հատվածի փաստաթղթերն էլ նախապատրաստվում են, որպեսզի հնարավոր լինի վերջիններիս արտաքսել երկրից:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ մոսկվայում սկսվել են ոստիկանական ուժերի կողմից շուկաներում իրականացվող ստուգումները և դրանց արդյունքում անօրինական կարգավիճակով երկրում գտնվող իմիգրանտների ձերբակալությունները:

No comments:
Post a Comment