Страницы

Friday, 2 August 2013

Սա ապտակ էր ամերիկացիներին. Ջոն Մքքեյն



  Ռուսաստանի Դաշնության կողմից Էդուարդ Սնոուդենին քաղաքական ապաստան տալու որոշումը լարվածություն է մտցրել ռուս-ամերիկյան հարաբերություններում: Հանգամանքների այդ կերպ դասավորվածությունը սպասելի էր, և այդ մասին արդեն խոսվում էր շաբաթներ առաջ: Այսօր արդեն ամերիկյան կողմի արձագանքները ավելի կոշտ բնույթ են կրում` իրենց բովանդակությամբ լինելով քննադատական և բացասական: Մասնավորապես, արդեն խոսվում է այն մասին, որ սեպտեմբեր ամսին Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի մասնակցությամբ կայանալիք Ռուսաստան-Ամերիկա գագաթաժողովը կարող է և չկայանալ: Այս առումով որոշ հանրապետական սենատորներ մտածում են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային պահ է վրա հասել: Սենատոր Ջոն Մքքեյնն էլ ռուսական կողմի գործողությունները անվանել է որպես ապտակ ամերիկացիներին:

No comments:

Post a Comment