Իրանական Fars լրատվական ծառայությունը հրապարակել է ամերիկացի քաղաքական գործիչ և ակտիվիստ Լինդոն Լա Ռուշի հոդվածը: Լա Ռուշը 8 անգամ լ առաջադրել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, հանդիսանում է Executive Intelligence Review (EIR) վերլուծական շաբաթաթերթի հիմնադիր:
Հեղինակը իր վերջին հոդվածում կարծիք է հայտնում, որ «Սիրիայի նկատմամբ իսրայելական ներկայիս ակցիաները, այդ թվում՝ հուլիսի 5-ին ՑԱԽԱԼ-ի ռազմաօդային ուժերի կողմից Լաթաքիայի ռազմապահեստների ռմբակոծությունը, կարող է վերածվել ավելի լայնամասշտաբ պատերազմի՝ հանգեցնելով միջուկային կոնֆլիկտի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»:
2004թ-ին, Իրաքյան պատերազմը մեկնաբանելիս Լա Ռուշը նշել էր, որ «այն հանդիսանում է իսրայելական կառավարության նպատակների իրականացում, որոնք մշակվել են դեռևս 1996թ-ին և «փաթաթվել ԱՄՆ նախագահի վզին» Սպիտակ Տան իսրայելական լրտեսների կողմից»:

No comments:
Post a Comment