Страницы

Sunday, 11 August 2013

Գերմանիան, Ռուսաստանը և Չինաստանը` ամերիկյան հետախուզության թոփ թիրախներ


   Գերմանական մամուլում հայտնվել են նոր հրապարակումներ, որոնք հիմնված են ԱՄՆ Ազգային Անվտանգության Ծառայության և ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուրադ սնոուդենի բացահայտումների և փաստաթղթերի վրա: Համաձայն վերջիններիս ամերիկյան հատուկ ծառայությունների հետախուզական ծրագրերում է թոփ առաջատար երկրներն են Գերմանիան,Ռուսաստանը և Չինաստանը:

   Մասնավորապես` գերմանական մամուլի հաղորդմամբ ամերկացիներին ԵՄ-ի տիրույթից առաջինը հետաքրքում է հենց Գերմանիան և հատկապես վերջինիս տնտեսություն ու դրա վիճակը: Սնոուդենի տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ ամերիկյան հատուկ ծառայությունները օգտագործում են գնահատման հատուկ համակարգ` մեկից մինչև հինգ բալ սանդղակով, որտեղ մեկը նշանակում է <մաքսիմալ>, իսկ հինգը` <մինիմալ>:  Ըստ այս սանդղակի Գերմանիան Ֆրանսիայի և Ճապոնիայի հետ մեկտեղ գտնվում են երրորդ հորիզոնականում, որոնց հաջորդում են Իտալիան և Իսպանիան: Գերմանիայի դեպքում բացի տնտեսությունից ամերիկացիներին հետաքրքում է նաև արտաքին քաղաքականությունը, զենքի արտահանումը և տեխնոլոգիական առաջընթացը: 

  Այս համատեքստում ամերիկյան հատուկ ծառայությունների հետքննության թիրախներն են նաև ռուսաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Պակիստանը և Աֆղանստանը,- փոխանցում է  Der Spiegel գերմանական պարբերականը:

No comments:

Post a Comment