![]() |
| Մասուդ Բարզանի |
Իրաքի
քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրաքյան քրդերը
պատրաստ են միջամտել սիրիական պատերազմին՝ իրենց եղբայրներին «Ալ-Քաիդայի»
ջիհադականներից պաշտպանելու նպատակով:
Բարզանին
հրապարակել է նամակ, որտեղ հաղորդվում է, որ Հյուսիսային Սիրիա է ուղարկել իր
ներկայացուցիչներին, որպեսզի նրանք տեղում պարզեն իրավիճակը:
Սիրիական քրդերը վերջին մի քանի շաբաթում Խասսակեի շրջանում իրենց տարածքները մաքրել են իսլամիստներից և պատրաստվում են հռչակել ինքնավարություն: Ջաբհաթ ան-Նուսռաի խմբավորման ահաբեկիչներն իրենց հերքին քրդերին պատերազմ են հայտարարել:
Սիրիական քրդերը վերջին մի քանի շաբաթում Խասսակեի շրջանում իրենց տարածքները մաքրել են իսլամիստներից և պատրաստվում են հռչակել ինքնավարություն: Ջաբհաթ ան-Նուսռաի խմբավորման ահաբեկիչներն իրենց հերքին քրդերին պատերազմ են հայտարարել:
Բարզանին
գրում է. «Եթե Սիրիայից եկող հաղորդագրությունները համապատախանում են
իրականությանը, եթե անմեղ քուրդ կանայք և երեխաները մահվան և ահաբեկչության
սպառնալիքի տակ են, Իրաքյան Քուրդստանի կօգտագործի իր ունեցած բոլոր հնարավոր
միջոցները խաղաղ քուրդ բնակչության պաշտպանության համար»:
Բարզանիի նամակը
հասցեագրված է Քրդական Ազգային Խորհրդին, որը կկայանա այս ամիս Առբիլում: Իրաքյան
քրդերը իրենց սիրիական եղբայրներին արդեն մատակարարում են պարենամթերթ, վառելիք և
դեղորայք: Իրաքյան Քրդստանը ունի իր սեփական զինված ուժերը և այդ հանգամանքը
իրատեսական է դարձնում Բարզանիի հայտարարությունը:
Այնուամենայնիվ,
միջամտությունը Սիրիական հակամարտությանը ավելի կբարդացնի Բարզանիի հարաբերությունները
Իրաքի իշխանությունների հետ: Թեև Իրաքի շիական կառավարության դիրքորոշումը
սիրիական խնդրի հետ կապված հստակ է ՝ «չմիջամտել», սակայն գործնականում Իրաքն
աջակցում է Ասադի ռեժիմին:

No comments:
Post a Comment