Страницы

Saturday, 10 August 2013

Վրացական ոստիկանության մեքենան խախտել է Հվ. Օսեթիայի սահմանը ԵՄ դիտորդների ներկայությամբ

Վրացական ոստիկանության ավտոմեքենան, հատելով Հարավային Օսեթիայի պետական սահմանը Ցխինվալիի շրջանի Առցեու բնակավայրի մոտ, խորացել է չճանաչված հանրապետության տարածքում: Հարավային Օսեթիայի Պետանվտանգության կոմիտեի տվյալներով միջադեպը տեղի է ունեցել ԵՄ առաքելության ներկայությամբ:
«Պետական սահմանին մոտեցող ոստիկանական մեքենայից Հվ. Օսեթիայի ՊԱԿ սահմանապահ ջոկատայինները ժեստերով պահանջել են դադարեցնել ընթացքը, սակայն այդ պահանջը չի կատարվել»,- հաղորդել են հանրապետության իշխանությունները:
Սահմանապահների մի քանի անարձագանք մնացած պահանջներից հետո ջոկատի կողմից իրականացվել է զգուշացնող կրակոց դեպի օդ: Ինչից հետո սահմանախախտները վերադարձել են Վրաստան:
Միջադեպի մանրամասները պարզվել են Հվ. Օսեթիայի ՊԱԿ սահմսնսպսհների, Վրաստանի ոստիկանության և ԵՄ Գորիի գրասենյակի առաքելության համատեղ ջանքերով:
Ինչպես նշում են գերատեսչությունում վրացական կողմը ընդունել է սահմանի խախտման փաստը և այն, որ կրակոցը կատարվել է դեպի օդ՝ միայն նախազգուշական նկատառումներով:
 Ցխինվալում կարծում են, որ հետագայում նման միջադեպերը բացառելու համար Վրաստանը պետք է արձագանքի հարավօսեթական կողմի՝ սահմանը հստակեցնելու առաջարկներին:

No comments:

Post a Comment