Страницы

Saturday, 10 August 2013

Հազարավոր իտալացիններ ընդդեմ Սիցիլիայում նոր ամերիկյան ռազմաբազայի


Օգոստոսի 9-ի գիշերը Իտալիայում տեղի են ունեցել զանգվածային ակցիաներ: Հազարավոր մարդիկ մասնակցել են Սիցիլիայում նոր ամերիկյան բազա կառուցելու դեմ ուղղված ակցիային: Միջոցառումը վերաճել է բախման, ինչի արդյունքում տուժել են ոստիկաններ:
Տեղական դատախազության ներկայացուցիչների խոսքերով բողոքի ակցիայի մասնակիցների մեջ եղել են մաֆիոզ խմբավորումների սադրիչներ և անդամներ: Ցույցի կազմակերպիչների խոսքերով Նաշեմի քաղաքի շրջանում հավաքվել են մոտ 5 հազար մարդ:
Ցույցը վերճել էր բախման ակցիայի մասնակիցների և օրենքի պահապանների միջև: Հաղորդվում է, որ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Անկարգությունների արդյունքում տուժել է իրավապահ ստորաբաժանումներից մեկի աշխատակից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Հայտնի է նաև, որ մի քանի հարյուր ցուցարարի հաջողվել է ներխուժել ամերիկյան ռազմական օբյեկտի տարածք, որտեղ իրականացվում է ամերիկյան արբանյակային նորագույն MOUS (Mobile User Objective System) կապի ռադարների շինարարությունը:
Սիցիլիայում ամերիկյան բազայի կառուցման դեմ բողոքի ակցիաները սկսվել են դեռ 2011թ-ին: Այն ժամանակ Պենտագոնը որոշում էր ընդունել ուժեղացնել վերահսկողությունը Արևելյան Միջերկրածովյան շրջանի նկատմամբ՝ կապված Լիբիական դեպքերի հետ: Իտալացիները նախկինում ևս արտահայտել են իրենց դժգոհությունը կղզում ստեղծված իրավիճակի հետ կապված: Ցույցերին մասնակել են ոչ միայն սիցիլացիները այլև «կանաչների» շարժման և մի շարք ձախ քաղաքական կազմակերպությունների ակտիվիստներ ողջ Իտալիայից:

Սիցիլիայի ինքնավարության իշխանությունները ամերիկյան ռազմաբազայի շինարարությունը շարունակելու համաձայնություն են տվել երկու շաբաթ առաջ՝ ստանալով հավաստիացումներ այն մասին, որ ռադարների էլեկտրոնային ճառագայթումը վնաս չի պատճառի շրջակա գյուղերի բնակչությանը: 

No comments:

Post a Comment