Սոմալիի արմատական իսմալիստական խմբավորումների ձեռքում է հայտնվել բրիտանական օգնությունը, որը գնահատվում է շուրջ £480 հազար : Այս տեղեկությունը արդեն հաստատվել է նաև Բիրտանիայի արտասահմանյան զարգացման նախարարության կողմից:
Մասնավորապես հաղորդվում է, որ Միացյալ Թագավորությունից տեղափոխվող բեռը հայտնվել է ծայրահեղական իսլամիստական <Աշ-Շաբաբ> խմբավորման ներկայացուցիչների մոտ, ովքեր անցյալ տարի արդեն իսկ միավորվել էին խոշորագույն ահաբեկչական կառույց հանդիսացով <Ալ-Քաիդա>-ի հետ: Բրիտանական գերատեսչությունը, հաստատելով լուրը, միաժամանակ չի մանրամասնել, թե հատկապես ինչ տեսակի բեռի մասին է խոսքը, որ հայտնվել է ահաբեկիչների ձեռքում:
Տեղեկացնենք, որ այս միջադեպից հետո Բրիտանիայում էլ ավելի է սրվել հարկատուների վերաբերմունքը կռավարության նկատմամբ, ովքեր ֆինանսական դժվարությունների ֆոնին ստիպված են իրենց գրպանների հաշվին իրականություն դարձնել երկրի հումանիտար ինտերվենցիաները, հատապես, եթե դրանք նման ճակատագրի են արժանանում:
.jpg)
No comments:
Post a Comment