Զիմբաբվեն հերքել է մամուլում տարածված լուրերն այն մասին, որ Աֆրիկյան այս երկիրը գաղտնի համաձայնության հիման վրա Իրանի Իսլամական Հանրապետությանն է մատակարարել ուրանի հսկայան պաշար,- այս մասին հաղորդում է-ը:
Զիմբաբվեի լեռնահանքային արդյունաբերության նախարարը տեղական ռադիոընկերության ուղիղ եթերից հերքել է այդ մասին տարածված տեղեկությունները: Վերջինիս խոսքով <բրիտանական լրագրողները, ովքեր տարածում են նմանատաիպ "կեղծ բամբասանքներ" Իրան հետ գաղտնի համաձայնագրի մասին` կհետապնդվեն Զիմբաբվեի իշանությունների կողմից` համաձայն միջազգային իրավունքի նորմերի>:
Ավելի ուշ տեղեկություններ էին տարածվել, որ վերոնշյալ գաղտնի համաձայնությանը Աֆրիկյան երկիրը և Իրանը եկել էին դեռևս անցյալ տարի` Թեհրանում կայացած հանդիպումների արդյուքնում: Բրիտանական մամուլը շեշտադրում է այն հանգամանքը, որ նման հրապարակումները կարող են միջազգային մեծ սկանդալի առիթ հանդիսանալ` հատկապես Իրանի նորընտիր նախագահի` միջազգային հանրության հետ նոր համագործակցություն սկսելու հայտարարությունների ֆոնին:

No comments:
Post a Comment