Страницы

Sunday, 11 August 2013

Ռուսաստանը կօգնի Իրանին նոր ատոմակայան կառուցել


    Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Ալի Աքբար Սալեխիի հայտարարությանը հղում անելով`  МЕХР տեղական լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ մոտակա ժամակնակում Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը կստորագրեն համաձայնագիր` Իրանում նոր ատոմակայան կառուցելու շուրջ:

   Իրանի արտաքին գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը կատարել են համապատասխան խորհրդակցություններ, որոնց արդյուքնում ձեռք է բերվել երկկողմ համաձայնություն: Արտգործնախարարի պնդմամբ` Իրանին ատոմային էներգիան առաջին հերթին անհրաժեշտ է էլէկտրականության նկատմամբ պահանջարկի բավարարման համար, ինչպես նաև բժշկական նպատակներով:

   Հիշեցնենք, որ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին օրեր առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ ևս անդրադարձել էր Ռդ-ի հետ հարաբերությունների` շեշտելով ատոմային էրերգետիկայի զարգացման շուրջ կողմերի համագործակցության անհրաժեշտության մասին: Ռոհանին նաև ավելացրել էր, որ Իրանին անհրաժեշտ է 20 մեգավատտ հզորության էներգիա, այդ իսկ պատճառով էլ հրամայական է դառնում նոր ատոմակայանի կառուցումը: 

No comments:

Post a Comment