Անցյալ գիշերը Եգիպտոսում ամենարյունահեղն էր` երկրում լարված իրավիճակի սկսվելուց ի վեր: Պաշտոնական տվյալների համաձայն զոհերի թիվը հասնում է 525-ի, իսկ վիրավորներինը` գրեթե 2 հազարից ավել է, սակայն <Մահմեդական եղբայներ>-ի տարածած հաղորդագրությամբ վերջիններս պնդում են, որ իրենց կողմակիցների շրջանում զոհերի թիվը հասնում է 2.6 հարյուրի, իսկ վիրավորների թվում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Ընդհանուր առմամբ` անկախ հաղորդվող թվերի տարբերություններից, զոհերի և վիրավորների թվում են հիմնականում խաղաղ բնակիչներ, տեղում իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնող լրագրողներ և ոստիկանական ու անվտանգայի ուժերի ներկայացուցիչներ: Որքան էլ Եգիպտոսից ստացվող տեղեկատվությունը և ընդհանուր պատկերը մտահոգիչ է, միևնույնն է այսօր ևս պաշտոնանակ արված նախագահ Մուրսիի կոմնակից իսլամիստները կոչ են արել իրենց հազարավոր համախոհների դուրս գալ Կահիրեի փողոցներ և մասնակցել բողոքի ցույցերին:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Եգիպտոսի անվտանգային ոժերը հայտարարություն էին տարածել, որում տեղեկացվում էր այն մասին, որ երկրում քաղաքացիական պատերազմի սկսումը թույլ չտալու մտավախությունից ելնելով` ուժային կառույցները խստացնելու են անվտանգային միջոցառումների անցկացումը` հատկապես Կահիրեի տարբեր շրջաններում հասարակական կարգը վերականգնելու համար: Սույն միջոցառումների արդյունքում ոստիկանական ուժերին հոջողվել էր տարբեր միջոցների կիրառմամբ ցրել Մուրսիի վերադարձը պահանջող իսլամիստների բողոքի ցույցերը, որի արդյունքում էլ բախումների ինտենսիվացման հետևանքով գրանցվել էին մահվան հարյուրավոր և վնասվածքներ ստանալու ավելի քան հազարավոր դեպքեր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
No comments:
Post a Comment