
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը Ենիսեյան պալատում եգիպտացի դիվանագետների հետ ունեցած հանդիպման ժամանակ կոչ է արել Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը անմիջապես դադարեցնել ձերբակալությունները և հանել երկրում մտցված արտակարգ դրության ռեժիմը:
Եգիպտոսում տեղի ունեցող իրդարձություններին տրված գնահատականներում մտահոգ և անհանգստացած վերաբերմունք է դրսևորվում հատկապես Թուրքիային վարչապետ Էրդողանի կողմից, ով արդեն պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի հրավիրում: Էրդողանը շեշտադրել է, որ Եգիպտոսում տեղի ունեցածի և իրավիճակի հետագա սրման հարցում մեղավոր են նաև միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա այն պետությունները, ովքեր հստակ գնահատականներ չեն տալիս տեղի ունեցածին` պահանջելով դադրեցնել արյունահեղությունը: Թուրքիայի վարչապետը իրհարկե չի մոռացել նաև առանձնահոըւկ շեշտադրել այն հանգամանքը, որ <հունիսի 30-ին ձերբակալված Մահմեդական եղբայրենր կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր քաղաքական գործիչները` առաջին հերթին հենց Մոհամեդ Մուրսին, պետք է անհապաղ ազատ արձակվեն>:
Գերմանիայի Դաշնության արտգործնախարար Գիդո Վեստերֆելեն ևս իր մոտ է կանչել Գերմանիայում Եգիպտոսի դեսպանին` այդ կերպ ևս ցույց տալով, որ արյունահեղությանը Եգիպտոսում պետք է վերջ դնել:
No comments:
Post a Comment