Իսրայելն Ադրբեջանի տարածքում հարյուրավոր հեկտար հողամասեր է վարձակալել, որտեղ հետախուզական սարքավորումներ է տեղակայել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Իսրայելի միջև հարաբերություններին՝ իրանական գործակալությունը նշում է, որ Բաքվում Իսրայելի դեսպանն Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարի հետ հանդիպման ժամանակ գոհունակություն է հայտնել գյուղատնտեսության ոլորտում երկկողմանի համագործակցության համար:
«Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ համագործակցությունը 15-ամյա պատմություն ունի, սակայն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին հացահատիկի արտադրությունն է Ադրբեջանում, մինչ այժմ չի հասել ներքին պահանջարկը բավարարելու մակարդակին»,- հաղորդում է Fars-ը:

No comments:
Post a Comment