Միացյալ Նահանգների տարածքում գտնվող բոլոր 107 միջուկային ռեակտորները կարող են որպես թիրախ ծառայել ահաբեկչական հարձակումների համար: Նման տեղեկություն է ստացվել Պենտագոնի պատվերով կատարած հետազոտության արդյունքները:
Տեխասական Օստինա համալսարանի հետազոտական խումբը տեղեկացրել է, որ ներկա պահին գործող անվտանգության համակարգը ի զորու չէ պահպանել երկրի քաղաքացիական ատոմակայանները ավիացիոն և հրթիռային հարձակումներից:
Ուսումնասիրողների կողմից ներկայացված հաշվետության մեջ առանձնահատուկ ձևով շեշտվել են առավել խոցելի 11 ատոմային կայանները, որոնց թվում է նաև Մերիլենդ նահանգի Գեյթերսբերգ քաղաքի ատոմային կայանը, որն ի դեպ գտնվում է Սպիտակ տնից 40 կմ հեռավորության վրա: Մասնագետները բարձրաձայնել են նաև այն մասին, որ այդ ատոմային կայաններից հնարավոր է նաև տարբեր ռադիոակտիվ նյութերի գողությունը` վերջիններս զինամթերքի պատրաստման մեջ կիրառելու համար: Սակայն միաժամանակ մասնագետները բացառել են այնպիսի իրավիճակի առկայությունը, որը ժամանակին հնարավոր դարձրեց Ֆուկուսիմայի պատահարը:
.jpg)
No comments:
Post a Comment