Страницы

Friday, 16 August 2013

Լավրովի անունը սխալ արտասանած ադրբեջանցին ազատվել է աշխատանքից (տեսանյութ)


Բաքվում օգոստոսի 13-ին ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ միջպետական փաստաթղթերի ստորագրման ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անունը սխալ արտասանած աշխատակիցն ազատվել է աշխատանքից։ Այդ մասին տեղեկացնում է Haqqin.az-ը։
Փաստաթղթերի ստորագրման ընթացքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, տեղի է ունեցել «շփոթմունք», որի մեղավորն արարողակարգի բաժնի աշխատակիցն է եղել։
Հայտարարելով փաստաթուղթը ստորագրող պաշտոնյայի անունը՝ նա սխալ էր նշել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի անունը։  «Սերգեյ» անվան փոխարեն նա ասել էր «Սիկտ…» և անմիջապես ուղղել սխալը։

No comments:

Post a Comment