Страницы

Friday, 16 August 2013

Իսլամիստները այս օրը անվանել են <զայրույթի ուրբաթ>

 

    Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում, ինչպես նաև այլ քաղաքներում պաշտոնանակ արված նախագահ մոհամեդ Մուրսիի կողմնակից իսլամիստները դուրս են եկել փողոցներ` բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով: <Մահմեդական եղբայրներ>-ը այս օրը արդեն իսկ անվանել են <զայրույթի ուրբաթ>:  Միաժամանակ արդեն մի քանի օր կտրուկ գործողություններ ծավալող բանակը և ոստիկանական ուժերը արդեն իսկ հայտարարել են ցուցարարների նկատմամբ մարտական զինամթերք օգտագործելու հավանականության մասին, եթե իրավիճակից ելնոլվ լինի նման անհրաժեշտություն: 

     Այս պահին վերջին տեղեկությունների համաձայն Մուրսիի կողմնակից իսլամիստները արդեն սկսել են բողոքի ակցիաները Եգիպտոսի հյուսիսում:  գործակալությունը տեղեկացնում է, որ հասարակական կարգի պահապանների գործողությունների արդյունքում սպանվել են 4 ցուցարարներ, իսկ մեկ այլ ստուգման համար տեղակայված անցակետում էլ բախումների արդյունքում զոհվել է մեկ ոստիկան: Իսլամիստների հոծ խմբեր այս պահին շարունակում են հավաքված մնալ <Ռամզես> հրապարակում, որտեղից, ըստ լրագրողների հաղորդումների, լսվում են կրակահերթեր:  

No comments:

Post a Comment