Ուկրաինան և Ռուսաստանը որոշել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պահանջմունքների համապատասխանեցման համար: Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենամթերքի նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը՝ հիմնվելով ավարտված ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքներիվրա:
Նրա խոսքերով՝ խումբը տարեկան երկու անգամ՝ մեկ անգամ Ռուսաստանում և մեկ անգամ Ուկրաինայում, կանցկացնի նիստ, որպեսզի համապատասխանեցնի որակի նկատմաբ չափորոշիչները, պահանջները, այդ թվում՝ ինֆորմացիոն:
Բացի այդ, նախարարը նշել է, որ ուկրաինական կողմն ընդհանուր առմամբ գոհ է բանակցությունների արդյունքից: Նա հաղորդել է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ուկրաինական լաբորատորիաների աշխատանենրը, որոնք կզբաղվեն ռուսական շուկա մատակարարվող ապրանքների որակի վերահսկողությամբ:
Նիկոլայ Պրիսյաժնյուկը
նաև հույս է հայտնել որ Roshen ապրանքանիշի մատակարարումների վերականգնման մասին որոշումը կընդունվի մոտ
ժամանակներս:
Հիշեցնենք, որ հուլիսի
29-ից ՌԴ-ում արգելք էր սահմանվել Roshen ապրանքանիշի քաղցրավենիքի
մատակարարումների վրա՝ սահմանված որակի չափորոշիչներին չհամապատասխանելու հետ
կապված:
Ավելացնենք, որ Ռուսասանի
մաքսային ծառայությունը օգոստոսի 14-ին «ռիսկային» կարգավիճակի ցանկում ավելացրել
է առանց բացառության բոլոր ուկրաինական արտահանողներին: Համաձայն Ուկրաինայի
աշխատատուների ֆեդերացիայի խոսքը գնում է Ուկրաինային Ռուսաստան կատարվող ողջ
արտահանման անժամկետ արգելափակման մասին:

No comments:
Post a Comment