Страницы

Tuesday, 20 August 2013

Ալ-Քաիդան պլանավորում է մի շարք ահաբեկչական ակտեր Եվրոպայում


Գերմանական   Bild թերթի փոխանցմամբ խոշորագույն ահաբեկչական կազմակերպություն հանդիսացող Ալ-Քաիդան պլանավորում է նոր ահաբեկչական գործողություններ իրականացնել այս անգամ արդեն Եվրոպայում:  Տեղեկատվության իսկության հետ կապված` թերթը հղում է անում Ամերիկայի հատուկ ծառայություններին մոտ կանգնած իրենց աղբյուրներին:  Սակայն Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հաստատել այս տեղեկության իսկությունը: Մանրամասնելով, թերթը նշում է, որ այս անգամ Ալ-Քաիդայի թիրախային օբյեկտների ցանկում են հայտնվել եվրոպական տարբեր երկրների տրասպորատային և ուղևորափոխադրումներ իրականացնող խոշոր միջոցները, ինչպիսիք են գնացքները, գերարագ ճեպընթացները, ինճպես նաև  սույն փոխադրամիջողները սպասարկող ենթակառուցվածքները: 
      Ըստ թերթի պնդումների` տեղեկատվությունը հնարավոր է եղել գաղտազերծել այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայություններին հաջողվել է գաղտնալսել Ալ-Քաիդայի առաջնորդի և տարբեր երկրնեում տեղակայված գլխավոր ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խոսակցությունը, որի ժաման էլ առաջնորդ Այման ազ-Զավախարու կողմից կատարվել են համապատասխան հրահանգներ` ակտերը իրականացնելու առնչությամբ: 
     Ավելացնենք, որ չնայած Գերմանիայի Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հայտարարել այս տեղեկության հետ կապված իրենց դիրքորոշման մասին , սակայ թերթի փոխանցմամբ արդեն իսկ խոշոր մասշտաբների անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում` ահաբեկչական հնարավոր ակտերը կանխարգելելու նպատակով: 

No comments:

Post a Comment