Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան այսօր հանդես է եկել այտարարությամբ, որում բավական կոպիտ դիրքորոշում է արտահայտել երկրի նախագահի և վերջինիս նեղ շրջապատի հասցեին: Մասնավորապես` կառավարության ղեկավարի փոխանցմամբ <Ռումինիայի նախագահ Տրայանա Բեսեսկուին և նրա մոտ շրջապատին իրենց լիազորությունների կատարումից հետո սպասում է դատարանի առջև պատասխանատվություն` երկրի վեցամյա կառավարման ժամանակահատվածի համար>:
Ավելի մանրամասնելով իր դիրքորոշումը` վարչապետը ընդգծել է, որ նախագահն ու իր մերձավորները պետք է կանգնեն դատարանի առջև` միաժամանակ հետ վերադարձնելով այս ամբողջ ժամանակահատվածում երկրից խլած ֆինանսական միջոցները: Նա նաև ավելացրել է, որ նախագահը անընդհատ սաբոտաժի է ենթարկում կառավարության աշխատանքները` խոչընդոտելով քաղաքական կուրսի իրականացմանը, որը միտված է նվազեցնելու պետության հասված հսկայական վնասները:
Հիշեցնենք, որ Ռումինիայում երկիշխանություն հաստատվեց նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ ներկայիս վարչապետին սատարող քաղաքական ուժը ստացավ ձայների 60%-ը, իսկ նախագահին սատարող <Աջ Ռումինիա>-ն պարտվեց ընտրություններում: Հետևաբար նախագահ Տրայանա Բեսեսկուին ոչինչ չէր մնում անելու, քան Վիկտոր Պոնտային նշանակել կառավարության ղեկավարի պաշտոնում: Ի դեպ, Ռումինիայի ներկայիս նախագահին իմպիչմենտ հայտարարելու մի քանի փորձեր ևս նախկինում եղել են, սակայն վերջնական ավարտին գործընթացը այդպես էլ չի հասել:
.jpg)
No comments:
Post a Comment