Ռուսական և Չինական ընկերությունները պայքարում են Էդուարդ Սնոուդենի կերպարով հուշանվերներ և այլ իրեր թողարկելու իրավունքի ձեռք բերման համար: Այս կապակցության ամերիկյան խոշորագույն պարբերականը Սնոուդենի աճող հեղինակությունը համեմատում է լատինամերիկյան հեղափոխական Չէ Գեվարայի հետ:
Պարբերականի փոխանցմամբ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը առայժմ նման է Չէ Գեվարային միայն նրանով, որ հագուստ և հուշանվեր արտադրող ընկերությունները ամեն ինչ անում են, նրա միջոցող հսկայան գումարներ աշխատելու համար: <Նախկին աշխատակիցը,- ըստ պարբերականի,- համալրեց ձախ հոսանքի լեգենդար առաջնորդների ցանկը, ովքեր պատահմամբ հսկայական եկամուտներ են բերում>:
Չինաստանում օրինակ արդեն գրանցվել է Սնոուդեն անվամբ երկլեզու ապրանքանիշ: Այն թողարկող կազմակերպության յուրաքանչյուր ապրանք իր մեջ պարունակելու է յուրահատուկ անակնկալ: Թեև կազմակերպության ներկայացուցիչները դեռևս չեն մանրամասնում, թե ինչ անակնկալների մասին է խոսքը, բայց խոստանում են, որ սպառողները ստանալու են այնպիսի հաճույք, ինչպիսի որ զգում են Սնոուդենի բացահայտումների և գաղտազերծումների արդյունքում:

No comments:
Post a Comment