Страницы

Tuesday, 20 August 2013

Քրդերը վստահ են, որ Թուրքիան աջակցում է Ալ-Քաիդային Սիրիայում


  RT հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ԵՄ-ում Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը պատմել է, թե ինչն է հիմնականում խոչընդոտում Սիրիայում իրավիճակի խաղաղ կամ քաղաքական ճանապարհով կարգավորման գործընթացին: Հասան մուհամեդ Ալին հայտարարել է, որ որոշ երկրներ,  հատկապես Թուրքիան, ամեն կերպ օժանդակում է այնպիսի ահաբեկչական կազմակերպությունների, ինչպիսիք են <Ալ-Քաիդան>, <Ան-Նուսրա Ճակատը>, <Լեվանտայի և Իրաքի իսլամակն հանրապետություն> , որպեսզի վերջիններս բախումներ և անկայունություն հրահրեն Սիրիայում:
 Ռուսական 

   Քուրդ քաղաքական գործչի դիտարկմամբ Անկարան դժգոհ է այն իրավիճակից, որ ստեղծվել է քրդական տարածքներում: Հետևաբար անում է ամեն ինչ, որպեսզի հատկապես <Ժնև-2> կոնֆերանսից առաջ ստեղծվի այնպիսի տպավորություն, որ Սիրիայում տիրում է քաոս և անկառավարելի իրավիճակ:  Վերջինս նաև համոզմունք է հայտնել, որ սիրիրական ներկա ռեժիմի դեմ կռվող տարբեր խմբավորումներ ունեն կապեր տարբեր օտարերկյա կառավարությունների հետ, որոնք էլ իրենց հերթին սեփական շահերն են հետապնդում Սիրիայում:

Հիեշեցնենք, որ Սիրիայում լարվածության մեծացման հետ մեծ չափերի է հասել ծայրահեղական տերբեր խմբավորումների կողմից քուրդ բնակչության նկատմամբ վայրագությունների և հանցագործությունների քանակը: Վերջին այդպիսի դեպքի արդյունքում դաժանաբար սպանվել էին ավելի քան 450 քուրդ խաղաղ բնակիչ:


No comments:

Post a Comment