Այսօր բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը: Վերջինս, համաձայն թուրքական մամուլի հրապարակումների, նշել է, որ Թուրքիան ունի բավական ապացույցներ` պնդելու, որ այս տարվա հուլիսի 3-ին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման, որի արդյունքում նախագահ Մուրսին պաշտոնանկ արվեց, կանգնած է Իսրայելը:
Առավել մանրամասնելով իր խոսքը` Էրդեղանը նշել է, որ 2011թ-ին Ֆրանսիայում Թուրքիայի Արդարադատության նախարարի և հրեա հեղինակավոր մի մտավորականի միջև կայացած հանդիպման ժամանակ վերջինս նշել է, որ <եթե նույնիսկ Մուսուլմամ եղբայրները հաղթանակ տանեն այդ ընտրություններում, միևնույնն է վերջիններս չեն մնա իշանության ղեկին, քանզի ժողովրդավարությունը քվեախցիկները և քվերատուփերը չեն>: Ամփոփելով` Էրդողանը եզրակացրել է, որ <սա այն էր ինչ Արևմուտքը իրականացրեց Եգիպտոսում, և ով է այս ամենի հետևում կամգնած, իհարկե` Իսրայելը>:
Ավելացնենք, որ նման բովանդակության հայտարարություն անելուն զուգընթաց Թուրքիայի վարչապետը նաև չի մանրամասնել, թե ով է եղել այդ հրեա մտավորականը և ինչպիսին են վերջինիս կապերը հրեական պետության ղեկավարների հետ:

No comments:
Post a Comment