Երկուշաբթի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է,
որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է նշանակելու Ջեյմս Ուորլիքին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Ուորլիքն իր պարտականությունները
կստանձնի սեպտեմբերից։
«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես
վստահ եմ, որ հրաշալի աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում։ ԱՄՆ-ն առաջվա պես
հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության
երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար», -ասված է Քերիի հայտարարության մեջ։
Ջեյմս Ուորլիքին նախկինում եղել է
Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ նեկայացուցչի տեղակալը։ Մինչ
այդ նա զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը (2009-2012) և այլ կարևոր
պաշտոններ՝ ԱՄՆ պետդեպարտամենտում։

No comments:
Post a Comment