Страницы

Tuesday, 6 August 2013

Գագաուզիան ձգտում է անկախացման


 Գագաուզիայի Ազգային ժողովը խորհրդակցություններ է սկսել ինքնավարության իշխանությունների հետ՝ շրջանը Մոլդովայի կազմից դուրս բերելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման շուրջ: Համապատասխան որոշում է ստորագրել ինքնավարության խորհրդարանում իրավական հանձնաժողովի ղեկավար Իվան Բուռգուջին:

Ինչպես հաղորդում է Vesti.md-ն, գագաուզ խորհրդարանականները մինչև Սեպտեմբերի 25-ը պետք է հանդիպումներ անցկացնեն այն քաղաքների, գյուղերի իշխանությունների և բնակիչների հետ, որոնք ներկայացնում են:
Քննարկումների արդյունքները կդիտարկվեն նախ Գագաուզիայի ԱԺ մշտական հնաձնաժողովների կողմից, ապա խորհրդարանի նստաշրջանի ընթացքում:
Ավեկի վաղ՝ 2012թ-ի սեպտեմբերին Գագաուզիայի ղեկավար Միխաիլ Ֆորմուզալը մոլդովական իշխանություններին սպառնացել է Մոլդովայի կազմից ինքնավարության դուրսբերումով: Նման հայտարարություններ նա կատարել է կապված վերջերս հաճախակի դարձած յունիոնիստների՝ Մոլդովայի և Ռումինիայի միավորման կողմնակիցների երթերի հետ կապված:
Բացի այդ հունիսի վերջին այդ նախաձեռնությանն ի աջակցություն հավաքվել է մոտ 5 հազար ստորագրություն: Կենտրոնական իշխանությունների կողմից առաջարկվում է օրենքով ամրագրված ինքնավարության հատուկ կարգավիճակ: Եթե դա տեղի չունենա, արդեն 2015թ-ին Գագաուզիայում ցանկանում են Մոլդովայի կազմից դուրս գալու հանրաքվե կազմակերպել:

Գագաուզների ընդհանուր թիվը մոտ 250 հազար է, որից 128 հազարը բնակվում են Գագաուզիայի ինքնավար շրջանում: Գագաուզները թյուրքալեզու ժողովուրդ են և ունեն ուղղափառ հավատք:

No comments:

Post a Comment