Страницы

Tuesday, 6 August 2013

Հանրաքվեն որպես Թունիսի ճգնաժամի հաղթահարման ելք

Թունիսում իշխանության մոտ գտնվող «Ան-նաղդա» կուսակցությունը հայտարարել է քաղաքական ճգնաժամի լուծման նպատակով ռեֆերենդում անցկացնելու մասին:
Կառավարող կուսակցության առաջնորդ Ռաշիդ Գաննուշին նախօրեին հայտարարել է, որ հասարակությունը գտնվում է պաակտման եզրին:
Գաննուշի խոսքերով, ներկայիս ժամանակավոր իշխանական կառույցների (հաստատվել են 2011թ-ին Բեն Ալիի տապալումից հետո) պահպանման հարցով հանրաքվեն կարող է դառնալ ելք ճգնաժամից, հաղորդում է BBC-ն:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Թունիսում անցել է իսլամիստական կառավարության կողմնակիցների բողոքոի ակցիան, որի ընթացքում ցուցարարները կոչ են արել իշխանություններին թույլ չտալ, որ իրադարձությունները զարանան եգիպտական սցենարով:

No comments:

Post a Comment