Gazeta.Ru-ի փոխանցմամբ` «Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկին, ով
ցանկություն է հայտնել քաղաքագիտություն ուսումնասիրել Օսլոյի համալսարանում, բուհ
չեն ընդունել, քանի որ վերջինս դպրոցում մաթեմատիկայի ավարտական քննությունը
չի հանձնել։ Ահաբեկչի փաստաբանը հաղորդել է, որ նա դեռ պետք է հանձնի քննությունը։ Ինքը`
Բրեյվիկը, հայտարարել է, որ դպրոցն ավարտելուց հետո սովորել է ինտերնետում՝
փոխարինելով համալսարանական 8 տարվա կրթությունը։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության ֆակուլտետի շատ պրոֆեսորներ նախօրոք հայտարարել էին, որ հրաժարվում են դասավանդել ահաբեկչին:
Անդերս Բրեյվիկը 2012թ օգոստոսին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման (Նորվեգիայում առավելագույն պատիժը)՝ Օսլոյում և Ուտոյա կղզում 77 մարդու սպանության համար: Բրեյվիկը հայտարարել է, որ իր հիմնական շարժառիթը եղել է բնիկ նորվեգացիներին պաշտպանելու ցանկությունը և վերջ տալ Նորվեգիայում մուլտիկուլտուրալիզմին:

No comments:
Post a Comment