Страницы

Tuesday, 6 August 2013

Սիրիայի հյուսիսում սպանվել է ավելի քան 450 խաղաղ բնակիչ` քրդեր


   Դեպի Հռոմ կատարած այցելության ընթացքում Ռուսաստանի արտաքին գերատեսչության պատասխանատու Սերգեյ Լավրովը հայտարարել է Սիրիայի հյուսիսում ավելի քան 450 խաղաղ բնակիչների` առավելապես քրդերի և մոտավորապես 100 երեխաների դաժան սպանության մասին:  Սերգեյ Լավրովը այս համատեքստում անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրավիճակին` շեշադրելով այդ իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորստի վտանգավորությունը: Նա իր խոսքում նշել է, որ <ահաբեկչական գործողությունների կանխարգելման խնդիրը գնալով դառնում է առաջնային անհրաժեշտության խնդիր: Այսօր արդեն տեղեկությու է ստացվել, որ Սիրիայի հյուսիսում "Ջաբհադ ան Նուսրա" ահաբեկչական կազմակերպության գրոհայինները սպանել են 450 խաղաղ քուրդ բնակիչների, այդ թվում հարյուրից ավել երեխաներ` ինչպես ես եմ հասկանում: Այս համատեքստում "Ժնև-2" կոնֆերանսը դառնում է էլ ավելի հրատապ` հետագա զոհերից խուսափելու համար>:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանային Թելլ-Աբյադ շրջանում կախաղան էին բարձրացրել 450 քուրդ գերիների` այդ թվում երեխաներ, կանայք և ծերեր: 

No comments:

Post a Comment