Страницы

Tuesday, 6 August 2013

Բռնությունները Գուանտանամոյում չեն դադարում. տեսանյութ


     Ցավ, տառապանքներ և ստրոացումներ- ահա այսպիսին է ամերկյան Գուանտանամո բանտում բանտարկյալների առօրյան: Վերջիններիս հայտարարած հացադուլը արդեն շարունակվում է կես տարուց ավել, իս հարկադրաբար կերակրելուն և խուզարկություններին էլ վերջ չկա: Նման պատկեր կարելի է կազմել Գուանտանամոյում պահվող ցանկացած բանտարկյալի, երբեմն էլ նույնիսկ այտեղ աշխոտողների հետ ցրույցի արդյուքնում: 

  Ռուսական RT հեռուստալիքին տված հարցազրույցում նման իրավիճակի մասին ավելի հանգամանալից ներկայացրել է այնտեղ արդեն 11 տարի պահվող Մեծ բրիտանիայի քաղաքացի Շակեր Ամերան, ում մինչ այսօր դեռ չի ներկայացվել պաշտոնական մեղադրանք: Ամերը հացադուլին մասնակցում է հենց հունվար ամսից սկած, ավելին, վերջինս դուրս չի գալիս նաև իր բանտախցից` պատճռաբանելով, որ դա էլ իր բողոքի ձևն է, և այդ կերպ ինքը ցանկանում է ընդհամենը նստել և ոչինչ չանել, սակայն վերջինիս հավաստմամբ նույնիսկ դա իրեն թուլ չեն տալիս: Հետաքրքրական է, որ բանտապահների կողմից իրականցվող ամենօրյա խուզարկությունը բանտարկյալները` այդ թվում նաև Ամերը, անվանում են <Գուանտանամոյի մերսում>` ընդգծելով, որ այն ուղեկցվում է դաժան ծեծով և բռնությամբ: 

  Տեղեկացնենք, որ Մեծ բրիտանիայի այս քաղաքացին, ով հանդիսանում է նաև չորս երեխաների հայր, ձերբակալվել է ամերիկյան զորքի կողմից Աֆղանստանում: Ամերի խոսքով, ինքը Կենտրոնական Ասիայւմ բարեգործությամբ էր զբաղվում` մինչդեռ ամերիկյան կողմի պնդմամբ` վերջինս օգնում էր Թալիբան շարժմանը` զենք մատակարարելով նրանց: 



No comments:

Post a Comment