Страницы

Tuesday, 6 August 2013

Ուժեղ Վաշինգտոնին անհրաժեշտ է ընկերական Մոսկվան. The National Interest

Ամերիկյան The National Interest -ը խորհուրդ է տալիս մոռանալ ռուսական և չինական վտանգների մասին, քանի որ <վերջիններս վտանգավոր չեն ԱՄՆ-ի համար, ինչպես հակված են մտածել Կոնգրեսի դեռևս Սառը պատերազմի ժամանակաշրջանի բազմաթիվ զինվորներ>: Հարձակվել Վաշինգտոնի վրա Մոսկվային և Պեկինին ձեռնտու չէ, իսկ ահա օգնել Վաշինգտոնին` պայքարել իրական վտանգների և սպառնալիքների դեմ, նրանք ի զորու են,- գրում է պարբերականը: 

     Վաշինգտոնի գլխավոր խնդիրները Մերձավոր Արևելքի, Հյուսիասյին Աֆրիկայի և Չեչնիայի ահաբեկչական կազմակերպւթյուններն են, ինչպես նաև վերահսկողության ոչ ենթակա պետությունները` Իրանը և Հյուսիսային Կորեան: Պարբերականի դիտարկմամբ այս երկու երկրներին միավորում է կոշտ հակաամերիկյան գաղափարախոսությունը: 

    Ինչ վերաբերվում է Մոսկվային ապա, այն ԱՄՆ-ի դաշնակիցն է անվտանգության հարցերով: Վերջինիս աքիլեսյան գարշապարն է հանդիսանում Դաղստանը և Չեչնիան, որտեղ տեղի են ունեցել երկու արյունահեղ պատերազմներ, իսկ 1996թ-ին էլ Բեն Լադենը Չեչնիան համարում էր սրբազան պատերազմի կարևորագույն կետերից մեկը:  

   Պարբերականը գրում է, որ թեև Ռուսաստանի նախագահը երբեմն ցնցում է ԱՄՆ-ն, սակայն նա մտադիր չէ Ռուսաստանը հակադրել Միացյալ Նահանգներին: Պուտինը ճնշում է այլախոհությունը երկրում, սակայն մտահոգ է նրա տնտեսական առաջընթացի ապահովման համար: Բացի այդ Մոսկվան Վաշինգտոնին զգուշացրել էր նաև Ցարնաևի մասին, ինչը նշանակում է, որ Պուտինը անհանգստացած է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: 
     Ամփոփելով` պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ին ձեռնտու կլինի դաշնակցել Մոսկվայի և Պեկինի հետ` ընդդեմ միջուկային Արմագեդոնի: 

No comments:

Post a Comment