Страницы

Saturday, 17 August 2013

Սոմալիի կանայք զինվում են, որպեսզի չբռնաբարվեն


    Որպեսզի պատրաստ լինեն իրենց անձի դեմ ոտնձգությունների և հարձակումներին դիմադրելուն` Սոմալիի կանայք և աղջիկները սկսում են զինվել սառը զենքերով: Անվտանգության նկատառումներից ելնելով նման միջոցառումներ ձեռնարկվում են հիմնականում լողափերում և դրանց մերձական տարածքներում գտնվող կանանց կողմից: Որպես սառը զենք հաջողությամբ վերջիններիս համար ծառայում են դանակները և կացինները:

     Սոմալիի հասարակակն վայրերում իգական սեռի վրա ամետարբեր հարձակումները մեծ չափերի են հասել հատկապես վերջին շրջանում: Հարձակման թիրախ են դառնում ոչ միայն այնտեղ հանգստացող կանայք և աղջիկները, այլ նաև լողափին սառը ըմպելիքներ և պաղպաղակներ վաճառող իգական սեռի ներկայացուցիչները: Նման կարգի ամենաթողության դեմ պայքարի համար Սոմալիի ոստիկանությունը արդեն սկսել է լրացուցիչ ուժեր կենտրոնացնել լողափերում: 
 
   Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին էլ Սոմալիում մեկնարկել էր բռնաբարությունների դեմ պայքարող շարժում-նախաձեռնություն: ՄԱԿ-ի տվյալները ևս փաստում են, որ սոմալիում բռնաբարությունների թիվը անասելիորեն մեծանում է: Ի դեպ, եթե կնոջը բռնաբարում է վերջինիս ամուսինը կամ տղամարդը, ապա դա չի դիտարկվում որպես բռնաբարության ակտ: Սոմալիի ոստիկանները ևս հաճախ հանդես են գալիս հենց բռնաբարների դերում: 

No comments:

Post a Comment