Страницы

Saturday, 17 August 2013

Եգիպտոսի վարչապետը կոչ է անում լուծարել <Մահմեդական եղբայրներ> կազմակերպությունը


    Եգիպտոսի վարչապետ Հազեմ էլ-Բաբլեվին այսօր առաջարկել է կազմալուծել <Մահմեդական եղբայրներ> կրոնա-քաղաքական կազմաերպությունը: նման առաջարկի համար, ըստ վարչապետ,  հիմք է հանդիսացել այն, որ այդ կազմակերպությունը վերջին մի քանի շաբաթներին ամբողջ երկրով մեկ հարուցել է բռնությունների մեծ ալիք, որոնց էլ իրենց հերթին զոհ են գնացել հարյուրավոր անմեղ մարդիկ: 

 Տեղեկացնենք, որ ավելի վաղ մամլո ասուլիսով հանդես էր եկել նաև Եգիպտոսի ժամանակավոր կառավարության մամուլի խոսնակ Շերիֆ Շավկը, ով առանձակի կարևորել էր այն հանգամանքը, որ <Մահմեդական եղբայրներ>-ի համակիրները և հետևորդները արդեն իսկ անցել են փողոցային ցույցերի և երթերի համար օրենքով սահմանված և թույլատրելի բոլոր սահմանները` հատելով համբերության գիծը: Վերջիններիս առաջնորդները, ըստ խոսնակի, խրախուսում են պետական հաստատությունների, ոստիկանական բաժանմունքների, կրոնական հաստատությունների վրա գրոհներն ու հարձակումները: Կառավարության խոսնակը նշել էր նաև վերջին 24 ժամվա ընթացքում զոհված 173 մարդկանց մասին, որնցից 57-ը ոստիկան են եղել, ինչպես նաև 1300 քաղաքացիական և ոստիկանական ուժերի ներկայացուցիչների` տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներ ստանալու համգամանքը: 

No comments:

Post a Comment