Страницы

Saturday, 17 August 2013

Ռուսաստանի Հեռավոր արևելքը ջրի տակ է


   Ռուսաստանի Հեռավոր արևելյան երեք շրջաններ լուրջ նախապտրատական աշխատանքներ են տանում` վաղվա ջրհեղեղին դիմակայելու համար: Ըստ նախնական կանխատեսումները օգոստոսի 18-ը համարվում է վերջին մի քանի օրերին տարածաշրջանում գրանցված հեղեղումների գագթնակետը: Այս պահի դրությամբ, ըստ տեղեկությունների, աղետի գոտում են գտնվում շուրջ 37 հազար մարդ, որնցից 17 հազարին տարհանել են առավել անվտանգ վայրեր: 

 Հեղեղումների մակերեսը կազմում է 2 հազար կմ արևելքից դեպի արևմուտք և 500 կմ` հյուսիսից դեպի հարավ: Այս պահի դրությամբ բացի այն, որ համաձայն կանխատեսումների տեղումները կպահպանվեն և կավելանան առաջիկա օրերին, այլ նաև մեծ վտանգ են ներկայացնում տվյալ տարածաշրջանում գտնվող երկու հիդրոէլեկտրակայանները, որտեղ ներկայումս ջրի մակարդակը հասել է կրիտիկական մակարդակի: Մյուս կողմից էլ դեռ չի վերացել այն մտայնությունը, որ Ամուր գետը կրկին դուրս կգա իր հունից` ավելի վատթարացնելով իրավիճակը:

No comments:

Post a Comment