Страницы

Monday, 19 August 2013

ԱՄՆ-ն փնտրում է «Մանաս»-ին այլընտրանք

Տարբեր փորձագետներ ակտիվ քննարկումներ են սկսել այն հարցի վերաբերյալ, թե որտեղ կվերատեղակայվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողները, որոնք պետք է լքեն Ղրղստանի «Մանաս» ռազմաբազան: Որպես նոր տեղակայման վայր նշվում են Ակտաուն և Շիմքենտը՝ Ղազախստանում, Կուլյաբը՝ Տաջիկստանում և դեռևս չհստակեցված մի քանի վայր  Ուզբեկստանում:
EurasiaNet-ի հրապարակումների համաձայն, հաշվի առնելով, որ առաքելությունը Աֆղանստանում ավարտվում է, տրամաբանական է, որ ամերիկացիները կգերադասեն տեղափոխվել պատրաստի ռազմաբազա, քան կառուցեն նորը: Ըստ ամերիկյան ԶՈւ-ի աղբյուրների «նոր օբյեկտի կառուցումը կխլի և՛ ժամանակ, և՛ մեծ գումարներ»: Ուստի Մանասին այլընտրանք կարող են ծառայել «Պարսից ծոցի շրջանում առկա օբյեկտներ, օրինակ՝ Քաթարում կամ ԱՄԷ-ում: Չեն բացառվում նաև եվրոպական բազաները, օրինակ Կրետեում, Թուրքիայում, Իտալիայում, Ռումինիայում կամ Իսպանիայում, ինչպես նաև լիցքավորման համար նախատեսված օբյեկտները Բաքվում և Թբլիսիում:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրամանագիր էր ստորագրել երկրի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայման համաձայնագրի կասեցման մասին, համաձայն որի ԱՄՆ բազան վերջնականապես դուրս կբերվի մինչև 2014թ-ի հունիսի 11-ը, իսկ ամերիկյան կողմի իրազեկման և այլ գործընթացներ պետք է ավարտվեն մինչև 2014թ-ի հունվարի 11-ը:
  




No comments:

Post a Comment