Страницы

Saturday, 17 August 2013

Ամերիկյան պաշտոնյան խուսափել է հարցին ուղիղ պատասխանելուց

 
    ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ մեղ ասած անհարմար վիճակում է հայտնվել: Պաշտոնյան չի կարողացել հստակ և տրամաբանական պատասխան տալ սրահում ներկա լրագրողի կողմից իրենց ուղղված հարցին: Փսակին իր ելույթում անդրադարձ էր կատարել Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման խնդիրներին` առանձնակի շեշտադրելով այն համգամանքը, թե Միասցյալ Նահանգները ինչ դերակատարում է ունեցել այդ գործընթացում: Ելույթում անդրադարձ էր կատարվել նաև Եգիպտոսում անվտանգության և կայունության վերականգնման ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը, ինչպես նաև ժողովրդավարության անցման հետ կապված խնդիրներին: 

    Այս ամենից հետո լրագրողը հետաքրքվել է, թե արդյոք Մուրսիի պաշտոնանկությունից հետո Միացյալ նահանգների որդեգրած քաղաքականությունը և դիրքորոշումը նպաստում է կայունության և անվտանգության հաստատմանը` Մերձավոր Արևելքում: Հստակ որևէ պատասխան չկարողանալով տալ` պաշտոնյան պարզապես նշել է, որ ԱՄՆ-ն Եգիպտոսի հետ կապված խնդիրները դիրտարկում է եկարաժամկետ հեռանկարների կտրվածքով:

No comments:

Post a Comment