Страницы

Saturday, 17 August 2013

Ոստիկանությունը ազատել է Ալ-Ֆաթհ մզկիթը


  Այսօր առավոտից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող Ալ-Ֆաթհ մզկիթում հավաքվել էին ավելի քան 400 ցուցարարներ: Իրավիճակի աստիճանական լարվածության արդյուքնում արդեն սկսվել էին կրակոցներ` ինչպես մզկիթի ներսից, այնպես էլ դրսից: Այս պահի դրությամբ ըստ տեղեկությունների դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ անձինք են կրակել հենց մզկիթի ներսից:  Այս ամբողջ գործողությունների արդյունքում, ինչպես հաղորդվում է զոհեր և վիրավորներ չկան: 

Եգիպտոսի պետական հեռուստալիքի փոխանցմամբ այս պահին արդեն ոստիկանական ուժերին հաջողվել է մզկիթը ազատել ցուցարարների զանգվածներից, միաժամանակ հաղորդվում է նաև բազմաթիվ ձերբակալվածների մասին: 

Ավելացնենք, որ <ցասումի ուրբաթ>-ից հետո այսօր առավոտյան պաշտոնանակ արված նախագահ Մուրսիի իսլամիստ կողմնակիցները դիրքավորվել էին մզկիթում` այնտեղից չհեռանալու պայմանով: Սակայն ոստիկանությանը հաջողվել էր հեռացնել հավաքվածների մի մասին` օգտագործելով արցունաքաբեր գազ:

No comments:

Post a Comment