
Երկվորյակ աշտարակների պայթեցման տարելիցին Ամերիկյան մահմեդականների քաղաքական գործողությունների կոմիտեն մտադիր է երթի դուրս բերել 1 մլն մարդ: Ակցիայի նպատակն է հայտարարել որ ՀԴԲ-ն մարդկանց մոլորության մեջ է գցում, իսկ կառավարությունը հասարակությունից գաղտնի է պահում այդ ողբերգական օրվա վերաբերյալ ճշմարտությունը:
Ակցիայի կազմակերպիչները
միջոցառումն անվանել են «Միլիոն ամերիկացու երթ ընդդեմ վախի»: Կոմիտեն մտադիր է
երկրին հիշեցնել մահմեդականների քաղաքացիական իրավունքների մասին, որոնց ճնշում են
ահաբեկչական ակտից հետո: Ակցիայի կազմակերպիչ Իսա Խոջը US News&World Report-ին
հայտնել է, որ ինքը դժգոհ է այն փաստից, որ ԶԼՄ-ները «մահմեդական» բառը դարձրել են
«ահաբեկիչ» բառին հոմանիշ:
Խոջի խոսքերով ամերիկյան
կառավարությունը չի փորձում պաշտպանել իր մահմեդական քաղաքացիների
ազատությունները: Միջոցառման մասին մամլո հաղորդագրությունում, սակայն,
կազմակերպիչը չի նշել, թե ինչ «ճշմարտություն» են թաքցնում իշխանությունները
հասարակությունից: Չնայած դրան, շատերը, ովքեր կողմնակից են դավադրության այս կամ
այն տեսությանը, արդեն իսկ հայտարարել են ակցիանին իրենց մասնակցության մասին:
Ակցիայի անցկացման օրվա
ընտրությանն ուղղված քննադատության վերաբերյալ Խոջը հայտնել է, որ շատ
մահմեդականներ են տուժել այդ օրը: Ըստ նրա՝ սեպտեմբերի 11-ին հարձակում է գործվել
ոչ միայն ամերիկացիների վրա, այլ առավել ուժեղ հարված է հասցրվել ամերիկյան
մահմեդականներին, քանի որ նրանց դասել են հանցագործների կարգին:
Կոմիտեցն մտադիր է նմանատիպ
ակցիա կազմակերպել ամեն տարի՝ ահաբեկչական ակտի տարելիցին:
No comments:
Post a Comment