<Ցասումի ուրբաթ>-ը նշանավորվել է Կենտրոնական Կահիրեում հնչած բազամթիվ կրակոցներով: Այնտեղ էին հավաքվել բանակի իրականացրած կոշտ գործողություններից դժգոհ իսլամիստական և այլ ընդդիմադիր զանգվածներ:
Վերջիններիս մոբիլիզացիան հնարավոր էր դարձել հատկապես այն բանից հետո, երբ <Մահմեդական եղբայրներ>-ի առաջնորդները այս օրը անվանել էին <զայրույթի ուրբաթ>` կոչ անելով փողոցներ և հրապարակներ դուրս գալ` ի նշան ժամանակավոր կառավարության կողմից ձեռնարկված ցույցերը ցրելու կոշտ միջոցառումների և արդարության վերականգնման: Այսօրվա <զայրույթի երթի> ընթացքում արդեն իսկ Կահիրեում սպանվել է 60 մարդ, հարյուրավորներն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկրի այլ թեժ կետերում: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի առողջապահության գերատեսչությունը:

No comments:
Post a Comment