Страницы

Friday, 16 August 2013

Ամերիկյան իշխանությունները պաշտոնապես ընդունել են «51-րդ գոտու» գոյությունը

ԱՄՆ իշխանությունները գաղտնազերծել են Նևադայի փորձարարական բազայի (այսպես կոչված «51-րդ գոտու») վերաբերյալ ԿՀՎ փաստաթղթեր, դրանով իսկ ընդունելով նրա գոյության փաստը, հաղորդում է Fox News-ը:
Նախկինում այդ գերգաղտնի օբյեկտի մասին հիշատակումները հմտորեն հանվել են ընդհանուր հասանելիության բոլոր փաստաթղթերից, ինչը հարուցում էր բազում շշուկներ այնտեղ տարվող գործունեության վերաբերյալ:
Գաղտնազերծված տվյալները մերժում են այն կասկածները, թե այնտեղ այլմոլորակայիննրի վրա անց են կացվել փորձեր, ուսումնասիրվել են ոչ երկրային տեխնոլոգիաներ, թեև նման ենթադրություններ բազմիցս կատարվել են տարբեր անձանց կողմից:
Ինչպես հաղորդում է CNN-ը, բազան, որը տեղակայված է Լաս Վեգասին 200 կմ հյուսիս, հիմնադրված պահից օգտագործվել է հեռանկարային համարվող ավիացիոն համալիրների (օրինակ U-2 և A-12) փորձարկումների համար:

Արդեն նախկին գաղտնի օբյեկտի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը հնարավոր է դարձել 2005թ-ին ամերիկյան Կոնգրեսի կողմից ընդունված Տեղեկատվության ազատության մասին օրենքի շնորհիվ:

No comments:

Post a Comment