Страницы

Friday, 16 August 2013

ՌԴ-ն հերքում է. սիրիական իշխանությունները պատրաստ են մասնակցել <Ժնև-2>-ին


      Ռուսաստանի Դաշնության Արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի փոխանցմամբ ամերիկյան կողմի պնդումներն այն մասին, որ սիրիական իշխանությունները պատրաստ չեն առանց նախապայմանների նստել բանակցային սեղանի շուրջ` առաջիկայում հրավիրվելիք <Ժնև-2> միջազգային կոֆերանսի շրջանակներում, ամբողջովին գլխիվայր է շրջում ամեն ինչ` առաջացնելով խառնաշփոթ: Ալեքսանդր Լուկաշեվիչը նաև ավելացրել է, որ <իրականում, եթե կա մեկը, ով պատրաստ չէ նստել բանակցային սեղանի շուրջ, դա հենց ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերն են>:  Պաշտոնյան վերջում վստահություն է հայտնել, որ ռուսական կողմը հավատում է, որ սիրիական իշանությունը և ընդդիմությունը պետք է համատեղ ուժերով համագործակցեն և պայքարեն երկրում բուն դրած ահաբեկչական տարբեր կառույցների և անօրինական խմբավորումների դեմ: 

    Հիշեցնենք, որ սիրիական խնդրով առաջիկայում հրավիրվելիք <Ժնև-2> միջազգային կոնֆերանսի կայանալու վերջնական ամսաթվի հետ կապված դեռևս որևէ հստակություն չկա, իսկ դրա կայացման հեռանկարների վրա էլ լրջագույն ազդեցություն են ունենում պարբերաբար մամուլում հայտնվող պրովոկատիվ տեղեկությունները այն մասին, որ սիրիական իշխանությունները մասնակցելու համար առաջ են քաշում նախապայմաններ և այլն, ինչը ակտիվորեն հերքվում է հիմնականում հենց ՌԴ-ի և Իրանի կողմից, ովքեր ներկա փուլու ի տարբերություն արևմտյան մի շարք երկրների շահագրգռված են սիրիական խնդրի բացառապես քաղաքական ճանապարհով կարգավորման հեռանկարներով: 

No comments:

Post a Comment