Страницы

Thursday, 15 August 2013

Եվրոպացիները ցանկանում են ռուսաստանցիներից հեռու հանգստանալ: սոցհարցում

Շատ ռուսաստանցիներ, մեկնելով հանգստի, տուրիստական ընկերություններին խնդրում են իրենց համար ընտրել այնպիսի հյուրանոց, որտեղ կլինեն քիչ հայրենակիցներ: Ռոսաստանցիների նկատմամբ նման վերաբեմունք ունեն նաև եվրոպական շատ երկրների բնակիչներ: Zoover հրատարակչությունը հրապարակել է 20 երկրներից 12 հազար հանգստացողների հարցման արդյունքները: Հարցվածների մոտ 42 %-ը հայտնել է, որ բոլոր եվրոպացիների շարքում իրենց ամենաշատը նյարդայնացնում են ռուսաստանցիները:
Zoover-ի հարցման ժամանակ շատերը ռուսներին բնորոշել են որպես կոպիտ և աղմկոտ, իսկ պահվածքը՝ ոչ սոցիալական: Եվրոպացի հանգստացողների նյարդերի վրա ազդող մյուս ազգի ներկայացուցիչները գերմանացիներն են (հարցվածների 17 %-ը): Նրանցից հետո 3-րդ տեղում են բրիտանացիները (13%):

Հարցման արդյունքում ամենաբարեհամբյուր եվոպացիներ են ճանաչվել Բելգիայից և Ավստրիայից հանգստի մեկնողները (1%-ից քիչ):  

No comments:

Post a Comment