Страницы

Thursday, 15 August 2013

Սիրիան կընդունի ՄԱԿ-ի փորձագետներին, ինչը դրական քայլ կլինի դեպի խաղաղ կարգավորում

   

   Ռուսաստանի Դաշնության Արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը այսօր կարծիք է հայտնել այն մասին, որ պաշտոնական Դամասկոսի համաձայնությունը` թույլատրել ՄԱԿ-ի փորձագետներին երկրում քիմիական զենքի առկայությունը ստուգելու, արդեն իսկ հանդիսանում է դրական տեղաշարժ, որը հնարավորություն ունի նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռուս դիվանագետի տեղեկացմամբ, Սիրիական իշխանությունների այս քայլը կարող է հիմք հանդիսանալ սիրական խնդրի կարգավորման քաղաքական տարբերակի մեկնարկի համար: 
ՌԴ Արտաքին գերատեսչությունը այս առումով ևս հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի փոձագետները երկրում կիրականացնեն մանրամասն և հանգամանալից ուսումնասիրություն`  քիմիական զենքի առկայության և կիրառման հետ կապված, քանզի այդ խնդիրը ավելի քան քաղաքականացված է,- կարծում են ռուսական Արտաքին քաղաքական գերատեսչությունում: 

      Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՄԱԿ-ի փորձագետների ժամանման թույլտվության հետ կապված բանակցություններ են ընթանում սիրիական իշխանությունների և ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների միջև, ընդ որում նման բանակացությունների նախաձեռնողը հանդես էր եկել հենց սիրիական իշխանությունը: ՄԱԿ-ի փորձագետները երկրում կմնան մինչև 14 օր, սակայն կունենան թույլտվություն այն երկարաձգելու համար, եթե հանգամանքները պահանջեն այդ: 

No comments:

Post a Comment