Страницы

Friday, 16 August 2013

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շեշտել է Եգիպտոսում բռնությանը վերջ դնելու անհրաժեշտությունը


 Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Ֆրանսիայի պահանջով Եգիպտոսում ստեցված իրավիճակի հետ կապված փակ դռների հետևում կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում անդամները եկել են միասնական համաձայնության այն հարցում, որ պետք է վերջ դնել արաբական հանրապետությունում շարունակվող արյունահեղությանը և ըստ անհրաժեշտության` հիմքեր ստեղծել ազգային համերաշխության գործընթացի անհապաղ մեկնարկի համար: 

   Ավելացնենք, որ այս պահին մանրամասն տեղեկություններ դեռևս չեն տրվել, թե ավելի կոնկրետ քննարկումները ինչ ուղղությամբ են ընթացել փակ դռների հետևում, և թե արդյոք դիվանագետները կամ հենց Անվտանգության խորհուրդը որևէ կոնկրետ քայլ կձեռնարկի հանդիպումից հետո: 

  Հիշեցնենք, որ Եգիպտոսում իրավիճակը կտրուկ լարվել էր այն բանից հետո, երբ ժամանակավոր կառավարության որոշմամբ հաստատվել էր արտակարգ դրություն, իսկ ոստիկանական ուժերն էլ անցել էին ավելի կոնկրետ գործողությունների` պաշտոնանկ արված նախագահի կողմնակից իսլամիստներին հրապարակներից և փողոցներից ցրելու համար: Ձեռնարկված միջոցառումների արդուքնում արդեն հաղոևդվում է ավելի քան 600 սպանվածների և 4000-ից ավել վիրավորների մասին: 

No comments:

Post a Comment