Ամերիկյան «Խաղաղության ֆոնդը» հրապարակել է 178 երկրների ցուցակ՝ ըստ չկայացվածության ինդեքսի: Ինչպես հաղորդում է "Взгляд"-ը ինդեքսի հաշվարկման համար հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ բնակչության վրա բացասական ազդեցությունը, «ուղեղների արտահոսքը», տարբեր սոցիալական պմբերի միջև փոխհարաբերությունները, տնտեսական զարգացումը, իշխանության լեգիտիմության աստիճանը, արտքաին ինտերվենցիայի հավանականությունը և այլն:
Հետխորհրդային երկրներից կայացվածության ամենաբարձր ցուցանիշներն ունեն Լիտվան (150-րդ տեղ), Էստոնիան (145) և Լատվիան (140): Նախկին ԽՍՀՄ երկրներից հաջորդը Ուկրաինան (117) է: Ղազախստանում (109), Հայաստանում (105), Մոլդովայում (83), Բելառուսում (81) և Թուրքմենստանում (80) իրավիճակը ավելի վատ է, սակայն համեմատած Ռուսաստանի նրանք ունեն ավելի բարձր ցուցանիշներ: Իրավիճակը ամենավատը Ադրբեջանում (76), Վրաստանում (55), Տաջիկստանում (51),Ղրղզստանում (48) և Ուզբեկստանում (44) է:
Որպես հետխորհրդային երկրների հիմնական խնդիրներ նշվում են քաղաքական էլիտայի մասնատվածությունը, լեգիտության պակասը, կոռուպցիայի բարձր մակարդակը, կառավարության արդյունավետության ցածր մակարդակը և ստվերային տնտեսությունը: Համաձայն ֆոնդի հրապարակման աշխարհի ամենակայացված երկիր է ճանաչվել Ֆինլանդիան (178), իսկ չկայացված պետություն՝ Սոմալին (1):

No comments:
Post a Comment