Страницы

Tuesday, 20 August 2013

ԵՄ-ն ՌԴ-ին խնդրում է չսպառնալ Ուկրաինային

Եվրամիությունն անընդունելի է համարում Ուկրաինայի դեմ ՌԴ տնտեսական սպառնալիքները՝ կապված ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման հետ: Այդ մասին հաղորդվում է Եվրապական հանձնաժողովի ներկայացուցիչ Ջոն Քլենսիի մեկնաբանությունում:
Քլենսիի խոսքերով՝ ԵՄ-ն կասկածում է, որ Ռուսաստանը ունի բավական պատճառներ ուկրաինական ապրանքների ներկրումը սահմանափակելու համար, հաղորդում է Интерфакс-Украина-ն:
Նա նաև նշել է, որ ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտու շրջանակներում եվրոպական ապրանքները, որ Ուկրաինա կմատակարարվեն ապագա ազատ առևտրային գոտու միջոցով, համաձայն մաքսային կանոնների, Ուկրաինայից Ռուսաստան արտահանելուց ոչ մի արտոնությունների չեն կարող հավակնել:
«Այսպիսով՝ երրորդ կողմի հետ Ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը չի կարող դիտվել որպես արդարացում՝մաքսային գործընթացների խստացման համար»,- նշել է Քլենսին:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ ԵՄ-ն ներկայումս առևտրային խնդիրներ ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ:
«ԵՄ-ն սպասում է, որ գործընկերների հետ այդ խնդիրների լուծումը կլինի հնարավորինս արագ՝ ԱՀԿ շրջանակներում Ուկրաինայի և Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների տառին և ոգուն համապատասխան»,- ընդգծել է Քլենսին:



No comments:

Post a Comment