Страницы

Wednesday, 17 July 2013

Թուրքիան հնարավոր է մասնատվի: Zenith գերմանական ամսագիր

Թուրքերին զայրացրել է, որ գերմանական Zenith հայտնի քաղաքական վերլուծական ամսագիրը պատկերել է մասնատված Թուրքիայի քարտեզը: Թուրքական Milliyet-ի հաղորդմամբ` Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջանները` Էրզրումից մինչև Այնթափ, գերմանական ամսագրում ներկայացված են որպես Քրդստան:
Ամսագրի 30 էջը նվիրված է քրդերի ներկայիս դրությանը: «Մերձավոր Արևելքի պետություն չունեցող ամենամեծ ազգն արդեն կարող է սեփական պետություններին տեր դառնալ»,- գրում է Zenith-ը քրդերի մասին:
Ամսագրում քննվում են Թուրքիայում ընթացող «խաղաղության գործընթացը», Իրաքում Բաղդադի կառավարության և քրդերի, շիաների ու սուննիների միջև իշխանական կնճիռները, ինչպես նաև Սիրիայում ներքին պատերազմից հետո քրդերի դիրքերի ամրապնդումը:
Գերմանական ամսագիրը, ամփոփելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, եզրակացնում է. «Այն երկրների համար, որտեղ ապրում են քրդերը, մղձավանջ է Քրդստանի ստեղծումը: Սակայն Արաբական գարնան հետ միասին այս մղձավանջը կարող է իրական դառնալ»:
Քրդերը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգների հիմնական բնակիչներն են: Նրանց բնակության հիմնական տարածքը Արևմտյան Հայաստանն է: 


No comments:

Post a Comment