18 արաբական երկիր, այդ թվում՝ Սիրիան, նամակ են
հղել ՄԱԿ, պահանջելով աջակցել, որ Իսրայելի կառավարությունը ներկայացնի զեկույց իր
միջուկային զենքի վերաբերյալ:
Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել
այն բանի հետ կապված, որ Իսրայելն ունի նման մահաբեր զենք, և այն չի գտնվում միջազգային
կազմակերպությունների վերահսկողության տակ:
«Իսրայելը տիրապետում է միջուկային պոտենցիալի, որը հաշվառված չէ և չի գտնվում միջազգային վերահսկողության տակ, հետևաբար մշտական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»,-նշված է նամակում:
Արաբական պետությունների ներկայացուցիչները մտադիր են բարձրացնել
այդ հարցը ՄԱԳԱՏԵ-ի խորհրդաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, հաղորդում է Associated Press-ը:
Ինչպես հայտնի էր դարձել
ավելի վաղ, 1964թ-ին Իսրայելը Արգենտինայից գնել է 100 տոննա ուրանի օքսիդ, որն օգտագործվում
է որպես միջուկային ռեակտորների վառելիք, որոնք արտադրում է ռազմական պլուտոնիոմ: Այս
գաղտնի տեղեկությունը հասանելի դարձավ հասարակությանը, այն բանից հետո, երբ հրապարակվեց
Foreign Policy-ի կողմից:
No comments:
Post a Comment