Страницы

Wednesday, 17 July 2013

Իրանի նոր նախագահը չի վախենում «խղճուկ» Իսրայելից

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին, անդրադառնալով Իսրայելի կողմից ռազմական գործողությունների սպառնալիքին, հայտարարել է. «Երբ որոշ պետություններ են ասում, որ դիտարկում են բոլոր տարբերակները, և երբ տարածաշրջանի ամենախղճուկ պետությունն է նման բան ասում, դա ընդամենը ծիծաղ է առաջացնում»,- նախագահի խոսքերը մեջբերում են իսլամական հանրապետության ԶԼՄ-ները:
«Ո՞վ են այդ սիոնիստները, որպեսզի մեզ սպառնան»,- ասել է Ռոհանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր պետությունը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Իրանին: Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ-ն Իրանի դեմ պետք է ձեռնարկի ռազմական գործողություններ, եթե այդ պետության համար սահմանված սանկցիաներն անհրաժեշտ ձևով չազդեն:

No comments:

Post a Comment