ԱՄՆ
հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման պարտավոր
է դիտարկել Սոչիի Օլիմպիական խաղերը բոյկոտելու հարցը, եթե Ռուսաստանը ապաստան տրամադրի
Էդվարդ Սնոուդենին: «Ես ռուսներին կուղարկեի ամենից ոչ երկիմաստ ազդանշանը, որը հնարավոր
է ուղարկել»,-ասել է քաղաքական գործիչը:
Ըստ
Գրեմի՝
բոյկոտը
կաշխատի: «Քանի որ այն, ինչ անում են նրանք, անտանելի է: Մենք
վստահաբար չենք վերբեռնել Ռուսաստանի հետ հարաբերությունները դրական իմաստով»,- նշել է նա: «Եթե այդ տղային ապաստան տան, դա
կլինի իրավունքի գերակայության խախտում և ապտակ ԱՄՆ-ին»,-ավելացրել է սենատորը:
Ինչպես նշում է The Hill-ը, Գրեմը հանդիսանում
է առաջին ամերիկյան սենատորը, ով առաջարկել է կապել Սոչի 2014ը և Սնոուդենի ապաստանի
հարցը: «Շատ բաներ կան, որ կարող ենք անել: Բայց կարծում եմ, որ Օլիմպիադան բոյկոտելու
մեր ունեցած փորձը (1980թ Մոսկվայի օլիմպիադան) այդքան էլ հաջող չէր»,- ասել է Գրեմի
գործընկեր Ջոն Մաքքեյնը:
Ավելի վաղ Գրեմը հայտնել էր, պատրաստում է Ռուսատանի
դեմ սանկցիաների առաջարկություն, եթե նա չհանձնի Սնոուդենին: «Մենք ուսումնասիրում
ենք, թե ազդեցության ինչպիսի լծակներ ունենք: Ես փորձում եմ միջոցառումների փաթեթ հավաքել,
որպեսզի ցույց տանք ռուսներին, թե որքան լուրջ ենք տրամադրված»,-հայտնել է սենատորը:

No comments:
Post a Comment