Փոփոխությունները ԱՄՆ օրենսդրությունում այսուհետ կթույլատրի այնպիսի կազմակերպությունների, ինչպիսիք են Voice of America-ն, Free Voice of Europe-ը հեռարձակվել նաև երկրի տարածքում: Նախկինում, ինչպես հաղորդում է The Verge-ը, այդ ԶԼՄ-ները ընկնում էին հակաքարոզչության օրենքի տակ:
Այս ամիս ԱՄՆ մեդիաշուկա կմտնեն այնպիսի ԶԼՄ-ներ, որոնք նախկինում հեռարձակվում էին նրա սահմաններից դուրս, հաղորդում է ИноТВ-ն:
Այս ԶԼՄ-ների գործունեության սուբսիդավորումը տրամադրում է ԱՄՆ Հեռուստառադիոհեռարձակողների կառավարողների խորհուրդը (BBG): Այդ կազմակերպությունները ստեղծվել էին դեռևս սառը պատերազմի ժամանակ, որպեսզի հեռարձակեն այն եկրներում, որտեղ ըստ ԱՄՆ-ի ներկայացվում է ոչ օբյեկտիվ տեղեկատվություն:
Մինչև վերջերս այդ կազմակերպություններին արգելված էր հեռարձակումը ԱՄՆ-ում, որպեսզի նրանք չազդեն երկրի ներսում հասարակական կարծիքի վրա: «Ինչ վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը ֆինանսավորվում է կառավարության կողմից, առաջացնում է լրիվ բնական կասկածներ»,- BBG ներկայացուցիչներից մեկի խոսքերն է մեջբերում The Verge-ը:
The Verge-ը նշում է, որ սառը պատերազմի տարիներին, այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Voice of America-ն է մասնակցել են քարոզչության տարածմանը, սակայն իրավիճակը փոփոխվել է: «Չեմ կարծում, որ նրանց պետք է վերաբերվել ավելի կասկածամտորենք, քան ավանդական ԶԼՄ-ներին», - հայտնել է BBG ղեկավարներից Ջոշ Ստենզը:
Voice of America («Ամերիկայի ձայնը») կազմակերպությունը հայտնվեց 1942թ-ին և հեռարձակվում է 46 լեզուներով: 2001թ-ին նրա լսարանը որոշակիորեն կրճատվել է: Radio Free Europe-ը կամ «Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի 21 երկրում, այդ թվում Հայաստանում:
No comments:
Post a Comment