Գերմանիայի իշխանությունները
խուզարկություններ
են իրականացրել նեոնացիստական «Վերվոլֆ»միջազգային խմբավորման բացահայտման համար,
որի անդամները կասկածվում են ահաբեկչություններ
կազմակերպելու մեջ:
Bloomberg-ի տեղեկություններով` 4 կասկածյալի տուն են խուզարկել, սակայն ձերբակալություններ չեն եղել: ԳԴՀ դաշնային դատախազը հայտարարել է, որ հետաքննությունը ահաբեկչությունների կոնկրետ ծրագրեր չի հայտնաբերել, սակայն, ըստ նրա, ընդհատակյա ավազակախմբի նպատակը եղել իշխանությունների տապալումը: Խուզարկվել են նաեւ 2 բանտարկյալի բանտախցեր:
Խմբավորումը «Վերվոլֆ» անունը փոխառել է 1944 թվականին ստեղծված գերմանական կյազմակերպությունից, որն առաջադրանք է ունեցել պարտիզանական պայքար մղել թշնամու թիկունքում:
No comments:
Post a Comment